22 հոկտեմբերի 2011 - 12:09 AMT
Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Ստոկհոլմում АТР մրցաշարի քառորդ եզրափակչին

Ամերիկացի թենիսիստ Ջեյմս Բլեյքը առանց պայքարի դուրս է եկել АТР մրցաշարի կիսաեզրափակիչ: Բլեյքի մրցակիցը քառորդ եզրափակչում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել մենամարտին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Այդպիսով, կիսաեզրափակչում Բլեյքը կխաղա ֆին թենիսիստ Յարկո Նիեմինենի հետ, որը նախօրեին հաղթեց Տոբիաս Կամկեին՝ 3:6, 7:5, 6:1 հաշվով:

Մրցաշարի մյուս կիսաեզրափակչում կխաղան առաջին համարի տակ հայտագրված ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ու երիտասարդ կանադացի Միլոշ Ռաոնին: