22 հոկտեմբերի 2011 - 15:56 AMT
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը

Հոկտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները եւ կազմակերպության շրջանակներում համագործակցության առնչությամբ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել, հանձինս ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի, շարունակելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հարցերին: