22 հոկտեմբերի 2011 - 17:19 AMT
Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը քննարկել են երկու հայկական պետությունների փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: