22 հոկտեմբերի 2011 - 17:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլ Փաշինյան. Հայաստանի խնդիրներն այժմ կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում

Անկախ ամեն ինչից, անկախ բոլոր քաղաքական գործընթացներից, այսօր հարցերը կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում: Այս մասին Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը` «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, Հայաստանում այժմ այնպիսի իրադրություն է, որ ցանկացած խնդիր, այդ թվում` ցանկացած ընտրություններ` հերթական կամ արտահերթ, չեն կարող հասնել իրենց նպատակին, եթե այդ ընտրության ճակատագիրը չի լուծվել Ազատության հրապարակում»,- ասել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ իր խնդիրների լուծման համար Հայաստանի քաղաքացին պետք է Ազատության հրապարակ գա:

Փաշինյանի խոսքով` այժմ գլխավոր խնդիրն անօրինական իշխանությունն է, որը պետք է հեռանա: Նա հավելել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի շեղել ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման խնդրից, իր կողմից համարվելու է ներկայիս «հանցավոր ռեժիմի» մի մասը:

ՖՈՏՈՇԱՐՔ