23 հոկտեմբերի 2011 - 15:15 AMT
Հայաստանի նախագահը սկսել է եռօրյա պետական այց Ռուսաստան

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պետական այց է սկսել Ռոիսաստան իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Այցի ընթացքում Կրեմլում բարձր մակարդակում նախատեսված են բանակցություններ, հանդիպումներ ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունենալու Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև, ծաղեպսակ է դնելու Անհայտ զինվորի գերեզմանին:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահը ներկա է գտնվելու Մոսկվայում նոր հայկական տաճարի գմբեթի վրա տեղադրվող խաչի օծման արարողությանը, որը վարելու է ՀԱԵ ղեկավար Գարեգին Բ-ն: