24 հոկտեմբերի 2011 - 09:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Յուրա Մովսիսյանը խփել է իր յոթերորդ գոլը «Կրասնոդարի» կազմում

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կրասնոդարը» հանդիպեց «Վոլգայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով: Ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ խփելով իր յոթերորդ գնդակը «Կրասնոդարի կազմում:

Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ գոհ է արդյունքից, սակայն դժգոհ է խաղից: «Կարող եմ ասել, որ սա մեր վատագույն խաղերից էր: Այնուամենայնիվ մենք լավ էինք պաշտպանվում: Գոլային շատ պահեր չունեցանք, սակայն, այնուամենայնիվ, ստացվեց իրացնել դրանցից 2-ը: Գոհ եմ նաև նրանից, որ թույլ չտվեցինք մրցակցին շատ գոլային պահեր ունենալ մեր դարպասների մոտ»,-մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը:

«Կրասնոդարը» վաստակել է 38 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում:

ՖՈՏՈՇԱՐՔ