24 հոկտեմբերի 2011 - 12:02 AMT
Արմինե Սինաբյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Ռոտերդամում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Արմինե Սինաբյանը մինչև 64 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Եզրափակչում Սինաբյանը հանդիպեց թրքուհի Թաթար Գուլզումի հետ և պարտվեց նրան: Դա հայուհու միակ պարտությունն էր, նա մեկնարկեց քառորդ եզրափակչից, որտեղ հաղթեց բուլղարացի Մարգարիտա Չանևային, հետո Մարտինա Շմորանզովային Չեխիայից:

Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ներկայացել էր չորս մարզիկներով, միակ մեդալը նվաճեց Սինաբյանը: