Հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը գտնում է, որ Հայաստանում մեծագույն խնդիրը էկոլոգիան է: Երգչի խոսքով հայերը հետամնաց հասարակություն են, և չեն կարող նման հարցերի մասին մտածել «Սևանա լիճը, որ մեր խմելու ջրի մեծագույն պաշարն է, ճահիճ է դառնում: Ձկներն էլ շուտով կվերանան ու գորտերը կապրեն», լրագրողների հետ զրույցում ասաց Հախվերդյանը: Ամեն ինչի խնդիրը Հախվերդյանը տեսնում է տգիտության մեջ: Ըստ նրա, տգիտության արդյունք են նաև աղանդները, միասեռականությունը: Բանախոսի կարծիքով այժմյան քաղաքական և հասարակական գործիչներն առաջնորդվում են Слава КПСС կարգախոսով, որը վերածվել է «Հայաստանը դու ես» կարգախոսի:
Ինչ վերաբերում է հայրենադարձ «արվեստագետներին», Հախվերդյանը կարծում է, որ նրանք պարզապես հաջողություն չեն ունեցել արտերկրում, դրա պատճառով են վերադարձել: Այնուամենայնիվ, Հախվերդյանը չի մեղադրում Հայաստանը լքողներին, ասելով, որ Հայաստանում սիրված գործով զբաղվողները սովից կմահանան` հատկապես գիտնականները: