24 հոկտեմբերի 2011 - 16:28 AMT
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Բաքվում

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Բաքվում, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-28-ը: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամլո քարտուղար Արծիվ Բաղրամյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

Ակնկալվում է, որ Բաքվում կքննարկվի շուրջ 20 հարց, այդ թվում ահաբեկչության, թմրանյութերի առևտրի ու ապօրինի միգրացիայի հարցերը: