24 հոկտեմբերի 2011 - 17:54 AMT
Սթիվ Ջոբսի կենսագրական գիրքը հասանելի է 18 դոլարով

Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրական գիրքն այսօրվանից հասանելի է վաճառքի համար, գրում է Lenta.ru-ն։ Գրքի հեղինակն է CNN-ի նախկին ներկայացուցիչ և Time ամսագրի գլխավոր խմբագրի Ուոլթեր Իսակսոնը։Այն սկսել է գրվել 2009-ից և կազմվել է Իսակսոնի՝ Սթիվ Ջոբսի հետ 40 հարցազրույցների և նրա ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ ավելի քան 100 հարցազրույցների հիման վրա։

Գիրքը հիմնականում կարելի է գնել օնլայն խանութներ՝ Amazon-ից և Barnes & Noble-ից, ինչպես նաև iTunes-ից։ Գրքի էլեկտրոնային տարբերակն արժե 18 դոլար։

Նախնական այս գիրքը նախատեսում էին հրատարակել 2012-ին, սակայն նրա մահից հետո հայտարարեցին, որ գիրքն ավելի վաղ լույս կտեսնի։