25 հոկտեմբերի 2011 - 09:31 AMT
Եվրամիությունը դեմ է Լիբիայում շարիաթին

Եվրամիությունն արձագանքել է Լիբիայի նոր իշխանությունների հայտարարություններին երկրում շարիաթի օրենքները վերականգնելու մտադրության մասին և կոչ արել Լիբիային «հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարական սկզբունքները»։ «Մենք ակնկալում ենք, որ նոր Լիբիան հիմնվելու է մարդու իրավունքները և ժողովրդավարական սկզբունքները հարգելու վրա»,- հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը։

Կիրակի օրը Լիբիայում նշել են նոր պետական տոն՝ Հաղթանակի և ազատագրման օրը։