25 հոկտեմբերի 2011 - 10:08 AMT
Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգ կտա կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կլարնետահար, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի վառ հիշատակին նվիրված համերգ կտա հոկտեմբերի 30-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին մասնակցելու են Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Սևադա Շհոյանը (կլարնետ),Սամվել Հովհաննիսյանը (կլարնետ), Արթուր Խաչատրյանը (կլարնետ), և Աշոտ Առաքելյանը (կլարնետ): Ծրագրում հնչելու են Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Լորիկ», «Ամպել ա» ստեղծագործությունները, մենակատարներ` Սևադա Շհոյան, Սամվել Հովհաննիսյան, Արթուր Խաչատրյան, և Աշոտ Առաքելյան: Հնչելու է նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կլարնետի կոնցերտ A Major` մենակատար Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ):

Համերգի երկրորդ մասում հնչելու է Սամուել Բարբերի Ադաջո լարայինների համար,Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ No.17 G Major (մենակատար Սվետլանա Նավասարդյան (դաշնամուր)):