Եվրոպայի և Միջերկրական ծովի սեյսմիկ կենտրոնի տվյալներով հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո մինչև հիմա շարունակվում են 3-4 բալ կազմող ստորգետնյա ցնցումները։
Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ:
Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո: