25 հոկտեմբերի 2011 - 10:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Խոսքի իրավունք». Հին շենքերի քարերն աղբանոց նետելը վանդալիզմ է

«Խոսքի իրավունք» միավորումը տարածել է հաղորդագրություն՝ անդրադառնալով PanARMENIAN.Net-ի լուսանկարներին, որոնց վրա պարզ երևում է՝ մայրաքաղաքի փողոցների համարակալված հին քարերը հայտնվել են աղբում:

Միավորումը նշում է, որ խոսակցություն կար, թե շենքերի հնացած քարերը պետք է նոր շենքերին փակցնեին, բայց նկարներով տեսել են՝ որտեղ է դրանց հանգրվանը:«Խոսքի իրավունք»-ը երևույթը որակում է որպես վանդալիզմ. «Սա չի կարող տեղավորվել հազարամյակների քաղաքակրթություն ունեցող ազգի ներկայացուցչի տրամաբանության մեջ: Հետաքրքիր է պարզել, այն իրավիճակը, որի թելադրանքով մարդու խելքին նման «միտք» է հղացել»։

«Իրենց մանկությունը Բուզանդի փողոցում ապրած հնաբնակ երևանցիները այսօր ափսոսանքի խոսքեր էին հայտնում մեր միավորման երիտասարդ անդամներին: Նրանք սթափության կոչ էին անում քաղաքի համար պատասխանատուներին: Մեր կողմից հավելենք, որ այդ պատասխանատվությունը բոլորինս է: Այն չպետք է ստաձնվի ի պաշտոնե»,- նշում է միավորումը:

ՖՈՏՈՇԱՐՔ