25 հոկտեմբերի 2011 - 13:47 AMT
Հայ թիավարները պատրաստվում են Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը

Հայ թիավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն հաջորդաբար Ծաղկաձորում, Երևանում, Փոթիում և Դոնի Ռոստովում: Այս մասին տեղեկացրեց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչյա Խուդոյանը:

Հայ թիավարները պատրաստվում են Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը Պորտուգալիայում: Առաջին 9 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցելու Լոնդոնի օլիմպիական խաղերին, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: