25 հոկտեմբերի 2011 - 14:59 AMT
Հրանտ Բագրատյանը դեմ է արտոնությունների տրամադրմանը եկեղեցուն

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեմ է հարկային արտոնությունների տրամադրմանը Հայ առաքելական եկեղեցուն: «Եկեղեցու գույքը պետք է հարկվի հողի հարկով»,-ասել է Հրանտ Բագրատյանը մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով երեկ ԱԺ-ում քննարկվող ուղղումները «Գույքի մասին» և «Հողի մասին» օրենքներում: Ըստ այդ ուղղումների, նախատեսվում է հողի և գույքի հարկերից ազատել Հայ առաքելական եկեղեցուն: Ըստ նրա, այդ ուղղումների արդյունքում կհայտնվի տնտեսվարող սուբյեկտ, որն առավելություն կունենա մյուսների հանդեպ:

Բագրատյանը որպես իր իրավացիության ապացույց բերել է Արշակունիների թագավորության անկումը՝ նշելով, որ դրա գլխավոր պատճառը եկեղեցին էր, որն իր ձեռքերում էր կենտրոնացրել երկրի ռեսուրսների մեծ մասը, նա հիշել է նաև արևմտյան երկրների պատմությունը: