ՌԴ կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հանդիպման ժամանակ նախագահը նշել է, թե շատ ուրախ է Երևանի և Մոսկվայի միջև տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար: Այս համատեքստում Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երևանի հետ համագործակցության նոր ծրագիր և հույս է հայտնել, որ այն կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները: Սերժ Սարգսյանը և Մոսկվայի քաղաքապետը կարևորել են Մոսկվայի հայ համայնքի դերը` ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Բացի դրանից, Հայաստանը նախագահն այսօր երեկոյան հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կավարտի իր այցը: