25 հոկտեմբերի 2011 - 20:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը

Հոկտեմբերի 25 ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը: Ինչպես նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Երևանը մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում: Երևանյան վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ: Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը որպես եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ