26 հոկտեմբերի 2011 - 11:36 AMT
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները մարզական հավաք են անցկացնում Դիլիջանում

Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները պատրաստվում են նոյեմբերի 2-12 Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում կայանալիք Եվրոպայի թիմային առաջնությանը

Հավաքականներն այս օրերին մարզական հավաք են անցկացնում Դիլիջանում:

Տղամարդկանց թիմի կազմում Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը հավաքական է հրավիրել Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա Կուրսովային և Նելլի Աղինյանին: