26 հոկտեմբերի 2011 - 11:53 AMT
Շախմատի պատանեկան օլիմպիադա. Որոշվել է Հայաստանի հավաքականի կազմը Վրաստանի հետ խաղում

Իզմիթում (Թուրքիա) հոկտեմբերի 26-ին կայանալու է շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 4-րդ տուրը: Առաջատար և գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը խաղալու է Վրաստանի հետ:

Կարեն Գրիգորյանի մրցակիցը լինելու է Իրակլի Բերաձեն, Հովհաննես Գաբուզյանը հանդիպելու է Շալվա Նադիրաշվիլիի հետ, Տիգրան Հարությունյանը` Գուգա Բուրդուլեի, իսկ Զոհրակ Ապրեսյանը` Նինո Խոմերիկիի:

3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը հավաքել է 10,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը 10 միավորով զբաղեցնում է Վրաստանի հավաքականը: