26 հոկտեմբերի 2011 - 13:24 AMT
Մահմեդականացված հայերը մկրտվել են Դաիրբեքիրի հայկական եկեղեցում

Արևելյան Թուրքիայում բնակվող մի խումբ հայեր, որոնց ընտանիքները բռնի կերպով մահմեդականացվել են 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո, մկրտություն են ստացել Դաիրբեքիրի վերանորոգված Սբ Կիրակոս եկեղեցում: Մրկտություն ստացածների անունները չեն հրապարկվում, ելնելով անվտանգության նկատառումներից, գրում է Asbarez-ը: «Ես կցանկանայի, որ հայկական եկեղեցին միշտ բաց լիներ»,-ասել է մկրտվածներից մեկը:

Դաիրբեքիրի վերանորոգված Սբ Կիրակոս եկեղեցու բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին: Տոնական արարողությանը ներկա էին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև տեղաբնակ հայեր ու հոգևորականներ: