26 հոկտեմբերի 2011 - 13:38 AMT
Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը մասնակցում են Կորսիկայի շախմատի միջազգային մրցաշարին

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը և պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը մասնակցում են միջազգային մրցաշարի, որն ընթանում է Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում։

5-րդ տուրում Մելքումյանը կիսել է միավորները Գավաին Ջոնսի հետ, իսկ Գրիգորյանը զիջել է Նենադու Սուլավային։ 5-րդ տուրից հետո Մելքումյանը հավաքել է 4 միավոր, իսկ Գրիգորյանն ունի 3,5 միավոր։

Մրցաշարում հանդես են գալիս 178 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը։