26 հոկտեմբերի 2011 - 19:24 AMT
Հայաստանի ԱԳ նախարարը ուղևորություն կկատարի եվրոպական երկրներով

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորության կմեկնի եվրոպական երկրներով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում, որից հետո` արդեն հոկտեմբերի 29-ին, Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին: