27 հոկտեմբերի 2011 - 11:49 AMT
Շախմատի պատանեկան օլիմպիադա. 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը պահպանում է առաջատարի դիրքերը

Պատանիների շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել, բայց, չնայած դրան, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հայկական թիմի մրցակիցը Ռուսաստանն էր: Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնել է Հովհաննես Գաբուզյանը, որը սև ֆիգուրներով պարտության է մատնել Վլադիմիր Ֆեդոսեևին: Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Դանիել Դուբովի հետ, իսկ Տիգրան Հարությունյանն ու Զոհրակ Ապրեսյանը պարտվել են համապատասխանաբար Յուրի Ելիսեևին և Կոնստանտին Նիկոլգորսկուն: Ռուսաստանը հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով:

Հայ շախմատիստները 16 միավոր են վաստակել և պահպանում են առաջատարի դիրքերն Օլիմպիադայում, Ռուսաստանը 14,5 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում:

6-դ տուրում հայ շախմատիստները կխաղան Ադրբեջանի հավաքականի հետ, որը 4-րդ տեղն է զբաղեցնում: