27 հոկտեմբերի 2011 - 14:17 AMT
Վաշինգտոնում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական համաժողով

Վաշինգտոնում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական համաժողով՝ նվիրված երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսություն հաստատելուն։ Ինչպես նշել է համաժողովի մասնակիցներից մեկը՝ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, համաժողովի դրական ասպեկտը դարձել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների ընդգրկումը, ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ՀԿ-ների և փորձագետների շրջանից։

«Մենք հասել ենք որոշակի երկխոսության հաստատման, ինչը շատ կարևոր է։ Բացի դրանից, մասնակիցներն ընդունել են համատեղ որոշում մասնակիցների հետագա թիվն ընդլայնելու մասին»,- ասել է Կիրակոսյանը։