28 հոկտեմբերի 2011 - 17:29 AMT
Ատոմակայանը վերսկսում է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:15-ին, Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացավ էներգահամակարգին: Հիշեցնենք, որ Ատոմակայանը վերալիցքավորման և պրոֆիլակտիկ վերանորոգման էր կանգնել սեպտեմբերի 11-ից, ասվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո հաղորդագրության մեջ: