28 հոկտեմբերի 2011 - 19:57 AMT
Հայաստանի քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն` Սերժ Սարգսյանին կա'մ կողմ, կա'մ դեմ

«Այժմ Հայաստանում կա միայն մեկ քաղաքական խնդիր` Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- հայտնել է ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը` ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով` ոչ մի քաղաքական ուժ չի կարող խուսափել պատասխանից այդ հարցին և պետք է կողմնորոշվի, թե ում հետ է:

«Ես քաղաքական ուժերին կոչ եմ անում կողմնորոշվել` կա'մ դուք Սարգսյանի հրաժարականի կողմից եք, կա'մ նրա հաճախորդն եք»,- հավելել է նա:

Մանուկյանը նաև ցուցարարներին կոչ է արել չանհանգստանալ մասնակիցների սակավաթվության կապակցությամբ` հաղորդելով, որ իշխանություններն էլ ավելի են խստացրել ճանապարհների արգելափակումը, որպեսզի որքան հնարավոր է քիչ մարդ կարողանա մասնակցել հանրահավաքին: