28 հոկտեմբերի 2011 - 20:13 AMT
ՀԱԿ-ը ծրագրում է երթով շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով

Հայ ազգային կոնգրեսը «Սերժի'կ, հեռացի'ր» կարգախոսով ծրագրում է երթով շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով: Այդ մասին Ազատության հրապարակում ցուցարարներին է հաղորդել ՀԱԿ-իի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ցուցարարներին կոչ է արել երթով անցնել կենտրոնական փողոցներով, ապա վերադառնալ Ազատության հրապարակ և փակել հանրահավաքը: