29 հոկտեմբերի 2011 - 13:03 AMT
Շախմատի պատենական օլիմպիադայի 7 տուր. Հայաստանի հավաքականը խաղում է Իրանի դեմ

Հոկտեմբերի 29-ին թուրքական Իզմիթ քաղաքում ընթացող Շախմատի պատենական օլիմպիադայի 7-րդ տուրն է:

Օլիմպիադայի առաջնորդ և նախորդ տարվա չեմպիոն Հայաստանի հավաքականը կխաղա Իրանի հետ: Հայաստանն իր ակտիվում ունի 17,5 միավոր, իսկ Իրանը եզրափակում է լավագույն եռյակը 16 միավորով:

Առաջին խաղատախտակի վրա Կարեն Գրիգորյանը խաղում է Պոույա Իդանիի, Հովհաննես Գաբուզյանը՝ Նիկա Ջավանբահտուի, Տիգրան Հարությունյանը՝ Ամիր Կոուսարինիայի, իսկ Արման Միքայելյանը՝ Ահմադ Ազգարիզադեհի հետ: