29 հոկտեմբերի 2011 - 13:53 AMT
Երկրաշարժից տուժած թուրքական քաղաքներում վերականգնվել է էլեկտրամատակարարումը

Թուրքաին աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի: Էրկիս և Վան քաղաքներում մասնակիորեն վերականգնվել է էլեկտրամատակարարումը, աշխատում են հեռախոսները: Իշխանությունները հայտարարում են, որ բոլոր անօթևանները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, հաղորդում է vesti.ru-ն:

Երկիրը շարունակում է հումանիտար օգնություն ստանալ: Նախօրեին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք է ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը` 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էրզրում քաղաքում:

Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում