29 հոկտեմբերի 2011 - 14:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հոկտեմբերի վերջին կիրակի օրը գիշերվա ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ հետ, ինչը հնարավորություն կտա մեկ ժամ ավել քնել:

Բազմամյա վեճերը ամառային և ձմեռային ժամանակին անցնելու վերաբերյալ դեռևս փոփոխությունների չեն հանգեցրել: Դրա հակառակորդները հայտարարում են, որ տնտեսումն արդյունքում այնքան էլ մեծ չէ, իսկ առողջությանը հսկայական վնաս է հասցվում, հատկապես ծանր են դա տանում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդիկ: Իսկ մի շարք փորձագետներ պնդում են, որ այդ փոփոխությունները առանաձնապես չեն անդրադառնում առողջության վրա:

ՖՈՏՈՇԱՐՔ