Հոկտեմբերի 29-ին թուրքական Իզմիթ քաղաքում տեղի են ունենալու շախմտի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի հավաքականը, որը մինչև 7-րդ տուրը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, 19,5 միավորով իջել է 2-րդ տեղը։ Այժմ առաջատար է Ռուսաստանը, որն ունի 20 միավոր։
8-րդ տուրում հայ շախմատիստները պետք է խաղան Անգլիայի հետ, որը 10-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը հանդիպելու է Ղազախստանին, որը 17 միավորով 5-րդ տեղում է։
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Իրանի հետ՝ 2։2։