29 հոկտեմբերի 2011 - 17:52 AMT
ԱՄՆ-ում լույս կտեսնի Լորի Պետիկյանի գիրքը, որում հարց է բարձրացվում, թե ինչ է «տուն»-ը

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ում տեղի է ունենալու Ֆիլիպ Լեվինի մրցանակի դափնեկիր Լորի Պետիկյանի «Լացի գիրքը» գրքի շնորհանդեսը, հայտնում է Ասպարեզը:

Գիրքը, առհասարակ, պատմում է տարբեր երևույթների և դրանց հարաբերությունների մասին: Խոսք է գնում նաև հայերի մասին: «Լևոն», «Նամակ Բեյրութից», «Գիշեր Լիբանանում» պոեմները պատմում են Լիբանանում տեղի ունեցած պատերազմի մասին: «Տարիներով մենք գիտեինք ռումբերի լեզուն», գրում է հեղինակը:

Գիրքը փորձում է գտնել նաև «տուն» հասկացողությունը, քանի որ հեղինակը ազգությամբ հայ է, ծվել է Լիբանանում և ապրում է ԱՄՆ-ում: Փնտրտուքն, արդյունքում, դառնում է մի ճանապարհորդություն տիեզերքի, տեղի և ժամանակի միջև, ինչպես նաև խորը արմատավորված հիշողությունների` որտեղ հատվում են ընտանիքը, պատմությունը և մշակույթը: Գրքի յուրաքանչյուր պոեմը լուծվում է ժամանակի մեջ, դառնալով ավելի նյութական: