31 հոկտեմբերի 2011 - 09:22 AMT
Երկիր մոլորակի 7-միլիարդանոց բնակիչը կծնվի Կալինինգրադում

2011թ. հոկտեմբերի 31-ին ՌԴ Կալինինգրադ քաղաքում կծնվի Երկիր մոլորակի 7-միլիարդանոց բնակիչը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հենց հոկտեմբերի 31-ն է ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամն (UNFPA) ընտրել որպես պաշտոնական օր, երբ մոլորակի բնակչությունը կհատի 7 մլրդ սահմանը: ՄԱԿ փորձագետները որոշել են 7-միլիարդանոց բնակչի ծննդավայր ընտրել Կալինինգրադը, քանի որ հստակ հնարավոր չէ հաշվարկել, թե նորածիններից որը սկիզբ կդնի նոր միլիարդին, ակցիան կրում է խորհրդանշական բնույթ:

ՄԱԿ-ը որոշել է «ռեկորդային» նործնին դիմավորել հատուկ ծրագրով՝ «7 մլրդ գործողություն»:

«7-միլիարդանոց բնակիչը կծնվի հակասական աշխարհում, քանի որ 8-րդ միլիարդը մարդկության առջև բացում է ինչպես հսկայական հնարավորություններ, այնպես էլ նոր խնդիրներ է առաջացնում», ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: