Հոկտեմբերի 31-ին թուրքական Իզմիթում ընթանում է Շախմատի պատնեկան համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 10-րդ տուրը:
Հայաստանի հավաքականը խաղում է Ղրղզստանի հետ: Առաջինն իր պարտիան ավարտեց Տիգրան Հարությունյանը, նա սպիտակներով հաղթանակ տարավ Այդար Քենենբաևի հետ: Հայաստանի հավաքականն առջևում է 1:0 հաշվով:
Մյուս պարտիաները շարունակվում են՝ Կարեն Գրիգորյան-Բակայ Էսենբեկ, Հովհաննես Գաբուզյան-Տագիր Թալայբեկ և Արման Միքայելյան-Քելսինբեկ Իսակժանով պարտիաները:
Հայաստանի հավաքականի հիմնական մրցակից ՌԴ հավաքականը դեռևս ոչ ոքի է խաղում Չեխիայի հետ՝ 0,5: 0,5