Իզմիթում ընթացող Շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստան-Ղրղզստան դիմակայության հաշիվը դարձել է 2:0 ի օգուտ Հայաստանի:
Երկրորդ հաղթանակը Հայաստանի հավաքականի կազմում տարավ Արման Միքայելյանը, որը կարողացավ սևերով հաղթանակի հասնել Քելսինբեկ Իսակժանովի հանդեպ:
Մինչ այդ Տիգրան Հարությունյանը հաղթեց Այդար Քենենբաևին:
Շարունակվում են Կարեն Գրիգորյան-Բակայ Էսենբեկ, Հովհաննես Գաբուզյան-Տագիր Թալայբեկ պարտիաները: