31 հոկտեմբերի 2011 - 15:20 AMT
Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները բարձրացել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 31.10.11թ.-06.11.11թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով։ Ոսկու գնման գինը կազմել է 18975.04 (+554.13) դրամ, բացթողնման գինը` 20625.04 (+602.31), արծաթի գնման գինը` 371,62 (+20.8), բացթողնման գինը` 403.94 (+22.61), պլատինի գնման գինը` 17679.38 (+652.73), բացթողնման գինը` 19216.72 (+709.49), պալադիումի գնման գինը` 7237.54 (+384.46), բացթողնման գինը` 7866.89(+417.89):