31 հոկտեմբերի 2011 - 15:21 AMT
Հայաստանում աճել է ադամանդների արտադրությունը

2011թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 51 536 կարատ ադամանդ, 2010-ի նույն շրջանի 47 594 կարատի փոխարեն (8,3 տոկոս աճ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 278,6 կգ ոսկերչական արտադրանք 2010-ի 298,5 կգ փոխարեն: Միաժամանակ, այս արտադրության մեջ անկումը 2010-ի ցուցանիշի համեմատ կազմել է 6,7 տոկոս: