31 հոկտեմբերի 2011 - 16:02 AMT
Իրանը պաշտոնական ներողություն է պահանջել ԱՄՆ-ից

Թեհրանը դիվանագիտական կանալներով նամակ է հղել՝ պահանջելով ԱՄՆ-ից պաշտոնական ներողություն «Իրանի իշխանությունների ու քաղաքացիների չհիմնավորված ու անապացույց մեղադրանքների» համար: Ուղերձով պահանջվում է փոխհատուցել Իրանին հասցված բարոյական վնասը, հայտնում է MehrNews-ը:

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ն մեղադրեց Իրանի իշխանություններին ու Իրանի «Ալ Կուդս» հատուկ ծառայություններին դավադրությանը մեղսակից լինելու համար, որի նպատակն էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Թեհրանում այդ մեղադրանքներն անվանել են «քաղաքական ներկայացում»՝ գնահատելով որպես «իսլամական հանրությունը պառակտելու փորձ»: