Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը «Հույսի կամուրջը» և «Առաքելություն Արևելքը» կանցկացնեն «Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների» 5-րդ հոբելյանական առաջնությունը:
Առաջնությունը տեղի կունենա «Միկա» մարզադահլիճում, կմրցեն տարբեր ԶԼՄ-ների, ըմբիշների, շախմատիստների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիմեր, PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Հույսի կամուրջի» մամլո ծառայությունից:
2010 թվականին ելույթ ունեցան 8 թիմեր` «Մեդիամաքսը», «Հանրային հեռուստատեսությունը», «Երկիր Մեդիան», «Մեծ ֆուտբոլը», «Չորրորդ ինքնիշխանությունը», «Արևածաղիկը», «Թերթ.ամ»-ն ու «Հայկական շոու-բիզնեսը»: