31 հոկտեմբերի 2011 - 18:24 AMT
Թռչկանի տարածքում կատարվող շինարարական աշխատանքները դադարեցվել են

«Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով, հայտարարել է, որ դադարեցնում է Թռչկան ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական հրապարակից։

«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»,- գրել են «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինությունից։