1 նոյեմբերի 2011 - 10:52 AMT
Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Լիբիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է դաշինքի լիբիական առաքելությունը պաշտոնապես ավարտելու մասին և հավելել, որ ՆԱՏՕ-ն հպարտանում է օգնությամբ, որը ցուցաբերել է Լիբիային գնդապետ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ ապստամբության ժամանակ։

Ռասմուսենը Տրիպոլիում հայտարարել է, որ դաշինքը կարող է օգնել Լիբիայի նոր ղեկավարությանն անվտանգության և ժողովրդավարությանն անցում կատարելու հարցերում, հաղորդում է BBC-ն։

«Լիբիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկիր, եթե այդպես կամենա Լիբիայի ժողովուրդը»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։