1 նոյեմբերի 2011 - 11:27 AMT
Քադդաֆիի որդին հերքել է լուրերը Հաագայի դատարանին հանձնվելու մտադրության մասին

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը հերքել է լուրերը Հաագայի դատարանին հանձնվելու մտադրության մասին, հայտնել է «Ալ Բավաբա» կայքը՝ հղում անելով ինտերնետում տարածված նրա նոր ուղերձին:

Նախորդ շաբաթ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդեց, որ Քադդաֆիի որդին անուղղակի բանակցություններ է վարում Միջազգային քրեական դատարանի հետ՝ հանձնվելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 20-ին Անցումային ազգային խորհուրդը հայտարարեց Քադդաֆիի կողմնակիցների վերջին քաղաքը՝ Սիրտը գրավելու մասին: Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ գնդապետ Քադդաֆիի գաղտնի հուղարկավորությունը: