1 նոյեմբերի 2011 - 11:34 AMT
Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում Ալիկ Սարգսյանի հնարավոր հրաժարականը

Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում տեղեկատվությունն այն մասին, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մտադիր են ազատել պաշտոնից։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել ոստիկանությունում, թե արդյոք հրաժարականի մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, սակայն ոստկանությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը և անջատել են հեռախոսը։

Հոկտեմբերի 31-ին PanARMENIAN.Net-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից։ Բացառված չէ, որ Սարգսյանին այս պաշտոնում փոխարինելու է պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը։