1 նոյեմբերի 2011 - 16:52 AMT
Հիլարի Քլինթոն. Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները

Ելույթ ունենալով թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ամենամյա խորհրդաժողովում՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը: Ըստ նրա, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

«Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Հարևան երկրների հետ լարվածության թուլացումը կայնությունն ամրապնդեմոլւ միջոց է»,-հայտարարել է Քլինթոնը՝ նշելով, որ թուրքական իշխանությունները հասկանում են դա, սակայն, բավարար քաղաքական կամք չեն դրսևորում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը օրակարգից հանեց հայ-թուրքական արձանագրությունները, սակայն սեպտեմբերի 27-ին այդ հարցը կրկին վերադարձվեց խորհրդարանի օրակարգ: