1 նոյեմբերի 2011 - 17:47 AMT
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության հեռանկարները

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Պանագիոտիսին: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին` նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: