1 նոյեմբերի 2011 - 18:11 AMT
Սոչիի օլիմպիադայի համար կկառուցվի 46 տրանսպորտային ու ենթակառուցվածքային օբյեկտ

Մինչ 2013թ. Սոչիում կկառուցվի 40 կմ ավտոմոբիլային ճանապարահ և հինգ տրանսպորտային հանգույց: Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման գծով հանրային խորհրդի նիստում;

Ընդամենը Սոչիի օլիմպիադայի համար կկառուցվի 46 տրանսպորտային ու ենթակառուցվածքային օբյեկտ: Արդեն 80 տոկոսով պատրաստ է Կուրորտային պողոտայի կրկնօրինակը, որը թույլ կտա բեռնաթափել քաղաքը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Վեց թունել ունեցող նոր ճանապարհի երկարությունը կկազմի 17 կմ, նախագծի արժեքն է 87 մլրդ ռուբլի: