1 նոյեմբերի 2011 - 18:36 AMT
Հայաստանը ծրագրում է ավելացնել բանակի քանակությունը

2012թ. բյուջեով պաշտպանական ծախսերի համար ավելի քան 150 մլրդ դրամ է նախատեսված, ինչը 5,6%-ով ավելի է, քան այս տարի: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախքան պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2012թ. բյուջեի նախագծի քննարկումը: «Դա կկազմի մեր ՀՆԱ 3,5%-ը»,- նշել է նա:

Օհանյանի խոսքով` այդ ավելացրած գումարը պաշտպանության նախարարությունը ծրագրում է, մասնավորապես, ծախսել բանակի համալրման և քանակության ավելացման ծրագրով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների, ռազմական տեխնիկայի և սպառազինությունների, մասնավորապես դրանց համալրման և արդիականացման ծրագրի իրականացման վրա:

Ընդ որում, Օհանյանը հաղորդել է, որ առայժմ զինծառայողների աշխատավարձի ավելացում չի նախատեսվում: