2 նոյեմբերի 2011 - 10:37 AMT
Սերժ Սարգսյանն իր դեմ դավադրություն է բացահայտել Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի գլխավորությա՞մբ

«Ժամանակ» օրաթերթի իշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարեդարձից օրեր անց, Սերժ Սարգսյանին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դավադրություն է պատրաստվում իր դեմ: Տոնակատարության օրը երկուսն էլ գտնվել էն Ստեփանակերտում և գրեթե չեն շփվել միմյանց հետ: ԼՂՀ-ից վերադառնալուց հետո, Սերժ Սարգսյանը մի ամբողջ օր հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ:

Հենց այդ հանդիպմանը հետևեց Ռոբերտ Քոչարյանի Մեդիամաքսին տված հարցազրույցը, որտեղ նա չբացառեց մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը:

Թերթը նշում է, որ դավադիրների մեջ է եղել նաև Հովիկ Աբրահամյանը, և երեկվա նրա հրաժարականը այդ դավադրության բացահայտմաբ հետևանքն է: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը մոտ ապագայում անդամակցի ԲՀԿ-ին: