Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել արագացնել Արևմտյան ափի շրջաններում և Երուսաղեմի շրջակայքում 2000 հազար նոր բնակավայրերի շինարարությունն այն բանից հետո, երբ Պաղեստինը դարձավ UNESCO-ի անդամ, հաղորդում է Reuters-ը։
Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը հնչել է Պաղեստինին UNESCO լիիրավ անդամի կարգավիճակի տրամադրումը քննարկելու համար հրավիրված հատուկ նիստից հետո։
Իսրայելի կառավարության կողմից որոշում է ընդունվել դադարեցնել դրամական փոխանցումները Պաղեստին, իսկ երեքշաբթի օրը հաքերները գրոհել են Պաղեստինի հեռահաղորդակցական համակարգի վրա, որից հետո Պաղեստինի տարածքի մեծ մասում դադարել են աշխատել բջջային կապը և ինտերնետը։